Print this page

«Գուցե Միքայել Սրբազանին նո՞ւյնպես «արտաքին ուժերն» են հորդորել նման կոչով հանդես գալ». Ռուբեն Ռուբինյան

By Հունիսի 04, 2025 10

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գրառումը. «Երեկ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ևս մեկ անգամ եթերում կրկնել է մի քանի օր առաջ իր արած հայտարարությունը այն մասին, որ իրեն արտաքին ուժերը փոխանցել են տեղեկություններ, որ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, Հայաստանը վերածվելու է թմրանյութերի ու փողերի լվացման կենտրոնի, ընտանիքի մոդելի խեղման վայրի և այլն: Այս անգամ նաև ավելացրել է, որ արտաքին ուժերն ասել են, որ Հայաստանը վերածվելու է «գունավոր հեղափոխությունների ճամբարի»
Կրկնում եմ` եթե Սրբազան հայրը ճիշտ է, ուրեմն ինքը արտաքին ուժերի ազդեցության գործակալ է:
Եթե պարզվի, որ այդպես է, պետք է անհապաղ պարզել, թե որ ուժերի ազդեցության գործակալն է նա ու նաև պետք է պարզել, թե ինչ առնչություն ունի այս պատմության հետ հարգարժան Սրբազան հոր անմիջական ղեկավար Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: Հույս ունեմ, որ վերջինս կպարզաբանի իր վերաբերմունքը ՀԱԵ արքեպիսկոպոսի ենթադրյալ հավաքագրման վերաբերյալ:
Ի դեպ, մոտ մեկ ու կես տարի առաջ մեկ այլ մեծապատիվ արքեպիսկոպոս` Միքայել Աջապահյանը հայտարարել էր, որ «Պետք է ռազմական հեղաշրջում արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմենիստան»:
Այն ժամանակ ես սրան լուրջ չէի վերաբերվել` համարելով, որ Սրբազան հայրը պարզապես հոգեպես անհավասարակշիռ վիճակում է: Ի վերջո` կուսակրոն եկեղեցականի կյանքը դժվար կյանք է, պետք էր ըմբռնումով մոտենալ:
Բայց Բագրատ սրբազանի խոստովանությունից հետո հարց է առաջանում` գուցե Միքայել Սրբազանին նո՞ւյնպես «արտաքին ուժերն» են հորդորել նման կոչով հանդես գալ: Սա պետք է պարզել: Հուսով եմ՝ Սրբազան հայրը սա կպարզաբանի:
Հուսով եմ նաև, որ իր ոճով չի ասի` «Ձեր ի՞նչ գործն է, մենք ռազմական հեղաշրջման կոչ անում ենք թե չէ»: Որովհետև վստահաբար մեր գործն է»:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews