Print this page

Եթե Ռուսաստանը հաղթի, Փաշինյանը կրկին կփորձի ջերմացնել հարաբերությունները․ Շարմազանով

By Մայիսի 09, 2025 4

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քննադատությամբ է հանդես եկել ՔՊ ներկայացուցիչների հասցեին՝ զարմանք հայտնելով, որ նրանք մասնակցում են «Հաղթանակ» զբոսայգու միջոցառումներին։ Նրա խոսքով, իշխանությունների վարքագիծը հակասում է եռատոնի արժեքներին, հատկապես երբ հաշվի առնենք Շուշիի կորստի և Արցախի բանակի լուծարման փաստերը։

Շարմազանովը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում փաստացի ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, ինչը, ըստ նրա, լիովին հակասում է մայիսի 9-ի խորհուրդին։ Նա Փաշինյանին բնութագրել է որպես «պատմության մեջ կապիտուլյանտ» և ընդգծել՝ այսօր տոնին զուգահեռ ազգը կրում է խոր ցավ։

ԱԺ նախկին խոսնակը  նաև կոչ է արել բոլոր ազգային ուժերին միավորվել և ստեղծել հստակ ծրագիր՝ ելնելով հայրենիքի շահերից։ Անդրադառնալով վարչապետի մոսկովյան այցին՝ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ Փաշինյանը փորձում է հավասարակշռություն պահել միջազգային զարգացումների ֆոնին՝ սպասելով Ուկրաինայի ճգնաժամի հանգուցալուծմանը։ Նրա խոսքով, եթե Ռուսաստանը հաղթի, Փաշինյանը կրկին կփորձի ջերմացնել հարաբերությունները Կրեմլի հետ, իսկ եթե ոչ՝ կշարունակի հակառուսական հռետորաբանությունը։

Շարմազանովն ընդգծել է, որ վարչապետը, ըստ իրեն, գործում է Թուրքիայի շահերին համահունչ և Հայաստանը վերածել է թուրքական շահերի սպասարկման հարթակի։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews