Print this page

Մնում է հասկանալ՝ ազգային ինչ արժեքներ ունեն Վարդան Ղուկասյանն ու Մարտուն Գրիգորյանը․ Նաիրի Հոխիկյան

By Մարտի 31, 2025 14

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գյումրիի ընտրության հետագա ճակատագրի երկու տարբերակ կա.

1. ընդդիմադիր 4 քաղաքական ուժերը, հատկապես նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և Մարտուն Գրիգորյանը իրար հետ լեզու են գտնում ու կոալիցիայով վերցնում իշխանությունը հայրաքաղաքում։

2. տեղի կունենա նոր ընտրություն, որից առաջ ՔՊ-ն իրեն ենթակա դատախազության ու քննչական կոմիտեի ձեռքով շարքից կհանի հիմնական ընդդիմադիր ուժերին, կմասնատի և ընտրությունների ժամանակ ոստիկանական բռնություններով և ընտրակաշառքներով իր համար կապահովի բացարձակ մեծամասնություն։

Մնում է, հասկանալ, թե գիտակցական ինչ կարողություն ու ազգային արժեքներ ունեն Վարդան Ղուկասյանը և Մարտուն Գրիգորյանը»։

Նաիրի Հոխիկյան

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews