Print this page

Հայ ժողովրդից 400 մլն գողանալու համար բանտ ես գնալու, քեզնից մեծ թշնամի մեր ազգը չի տեսել

By Սեպտեմբերի 23, 2024 195

Փաշինյանը անկախության հետ կապ չունի, որքան կարողանում՝ վնասում է մեր ազգային արժանապատվությանը, դիվանագիտությանը, ուզում է մեզ արմատից կտրել։ Այնպիսի թալան, որ Փաշինյանն է այսօր անում, ոչ մի թշնամի չէր անի, ժողովրդին թալանում է, որ իր պնակալեզներին պարգևավճար տա։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկանը։ 

«Փաշինյանը, տեսնելով, որ կառավարումը ձախողել է, շոուներ է անում, մի քանի իդիոտներ էլ հավատում են՝ իբր թե կոռուպցիան հետ է բերում։ Հին հռոմեական կայսրերն էլ, երբ ուզում էին մարդկանց գրավել, գլադիատորական կռիվներ էին պատրաստում։ Բայց նա ողորմելի միջակություն է, վաղը բանտում է հայտնվելու՝ «սահմանադրական բարեփոխումների», հայ ժողովրդից 400 մլն դրամ գողանալու և քամուն տալու համար»,- ընդգծեց Հայրիկյանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews