Print this page

Հնարավոր է մեծ բազմությամբ ավելի շուտ հասնենք իմփիչմենթի, մեր սկսած գործը տանելու ենք մինչև հաղթանակ. Դավիթ Համբարձումյան

By Հունիսի 22, 2025 3

Հանրության կոնսոլիդացիան հնարավոր է, հնարավոր է՝ այսպիսի մեծ բազմությամբ ավելի շուտ հասնենք սկսված իմփիչմենթի վերջնական հաղթանակին. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը:

«Ես իրատեսական եմ համարում իմփիչմենթի սկսված գործընթացը հաղթական ելքով ավարտելը, այո՛», - նշել է նա:

Անդրադառնալով սպասվող գործողությունների ակտիվացման մասին հարցին՝ վարչապետի թեկնածուն ընդգծել է, որ այս պահին ճիշտ չի համարում այդ մասին խոսել՝ կրկնելով, որ «գործընթացը սարերի հետևում չէ»:

«Մեր սկսած գործը տանելու ենք մինչև հաղթանակ... Ես համերաշխության կողմնակից եմ, և այն պատգամավորները, որոնք կցանկանան մեզ հետ հանդիպել և ինչ-որ հարցեր քննել, մեծ սիրով, որևէ խնդիր չեմ տեսնում», - եզրափակել է Դավիթ Համբարձումյանը:

Նշենք, որ Զվարթնոց տաճարի մոտից մեկնարկել է հավատավորների երթը դեպի Մայր աթոռ` ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և Գարեգին Բ կաթողիկոսի: Այսօր նշվում է Սուրբ Էջմիածնի տոնը: Էջմիածնի Մայր Տաճարում նախատեսված է ակցիայի մասնակիցների հանդիպումն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews