Print this page

Վերադասավորումներ կլինեն, որոնք կազդեն նաև հարավկովկասյան իրողությունների վրա․ Գարիկ Քեռյան

By Հունիսի 22, 2025 2

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրան-Իսրայել ներկա պատերազմը նոր աշխարհաքաղաքական անակնկալներ է մատուցում: Անսպասելիորեն Հնդկաստանը հայտնվեց Իսրայելին անվերապահ աջակցություն հայտնող պետությունների խմբում:

Սա նշանակում է, որ այն մեծ տնտեսական-տրանսպորտային նախագծերը, որոնք անցնելու էին Չինաստանի-Հնդկաստանի-Իրանի տարածքներով և ձգվելու էին դեպի Ռուսաստան կան Եվրոպա, հնարավոր է, որ սառեցվեն կամ էլ դանդաղեն: Մյուսը տարանջատման խորացումն է Հավաքական Արևմուտք բևեռում: Սկզբում դա երևաց ԵՄ և ԱՄՆ դիրքորոշումների հեռացմամբ՝ կապված ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման Թրամփի քաղաքականության հետ: Այժմ դա խորանում է Իրան-Իսրայել պատերազմի հետ կապված:

Եվրոպական առաջատար եռյակի՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը Արաղչիի հետ, առանց Ռուբիոյի, դրա ապացույցն է: Արաղչին այժմ հանդիպելու է նաև Պուտինի հետ, որը ՌԴ-Իրան հակարևմտյան դաշինքի կարծրացում է: Կարծում եմ, որ այլ վերադասավորումներ ևս կլինեն:

Անշուշտ դրանք ազդելու են նաև հարավկովկասյան իրողությունների վրա:

Անհամբեր սպասում եմ Իրան-Ադրբեջան և Իրան-Թուրքիա զարգացումներին, որտեղ շատ թաքնված էջեր կան, Իսրայելի գործոնը կա նաև այդ հարաբերություններում»։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews