Print this page

Կտրիճ Ներսիսյանը և Սամվել Խաչատրյանը պետք է հեռանան Մայր Աթոռից. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

By Հունիսի 18, 2025 1

Յուրաքանչյուր կուսակրոն հոգեւորական կուսակրոնությունը ստանձնում է խորանի առաջ ծնկաչոք ստանձնած հետեւյալ ուխտով (տե՛ս կցված տեսանյութը, որը համացանցից պատահականորեն վերցված օրինակ է)։ Արարողության վերջում Ուխտագրի տեքստը ստորագրվում է։ Այս մասին իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել։

Նա, մասնավորապես, նշել է. «(Մեջբերում)․ «Ես տեր Անուն աբեղա Ազգանունս, օրհնությամբն Աստծո եւ կամոքն ազգիս, հաստատ համոզմամբ հանձն եմ առնում ընդունելու կուսակրոն քահանայության կարգը։ Փրկչի իջման սուրբ սեղանի առաջ խոստանում եւ ուխտում եմ․

Առաջին – Սրբությամբ պահել կուսակրոն քահանայության ուխտս։ Հավատով ու նվիրում ծառայել Հայաստայայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ հայ ժողովրդին։

Երկրորդ – Անաղարտորեն պահել ուղղափառ հայրերից մեզ ավանդած դավանությունը, պահել եւ ուսուցանել այն մեր եկեղեցու ավանդական հավատքի համաձայն։

Երրորդ – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան մնալ մինչեւ իմ կյանքի վախճանը, սրբությամբ պահել ժուժկալության, կամավոր աղքատասիրության, կրոնավորական ողջախոհության եւ հնազանդության հայրապետահաստատ կանոնները, ուրանալ իմ անձը եւ մնալ սուրբ հայրերի հաստատած կանոնների մեջ։ 

Չորրորդ – Ապրել առաքինի կյանքով ու պարկեշտ վարքով, անձաձրույթ կատարել եկեղեցական պաշտամունքները, ամենայն հնազանդությամբ գործադրել միաբանական ուխտի կանոնները տեւապես հետամուտ լինել իմ հոգեւոր կյանքի զարգացմանն ու նվիրվել գիտական, գրական եւ կրթական աշխատանքին, որքան ներեն իմ կարողությունները։

Հինգերորդ – Լինել հնազանդ Ամենայն Հայոց Հայրապետի հրամաններին, ինձ վստահված պաշտոնները եւ աշխատանքները կատարել սիրով եւ եռանդով։

Որպես երաշխավորություն իմ այս խոստումների, ստորագրում եմ սույն ուխտագիրը» (մեջբերման ավարտ)։

Կուսակրոնության քահանայության ուխտի խախտումը կուսակրոն հոգեւորականին կարգալույծ անելու անառարկելի հրամայական է։

Հանգամանքը, երբ շատերը գիտեն ուխի խախտման մասին, բայց լռում են, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմքերը խարխլելու ուղիղ գործելակերպ է։

Անկեղծ պիտի ասեմ, երկար ժամանակ լուրերին, բամբասանքներին չեմ հավատացել, բայց հիմա երբ փաստացի եւ ապացուցելի գիտեմ, այդ մասին լռելը կլինի սրբապղծություն, համախոհություն մեր Եկեղեցու հիմքերը խարխլողների հետ։ Կուսակրոնության ուխտը խախտածները, տվյալ դեպքում փաստացի ապացուցված դեպքերով Կտրիճ Ներսիսյանը եւ Սամվել Խաչատրյանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասունքներին իրենց պիղծ ձեռքերով դիպչելու իրավունք չունեն եւ պետք է հեռանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։

Այս տեքստը Կանոնագրքի կոնկրետ հոդվածներով հիմա չեմ ծանրաբեռնում։ Առաջիկայում, սակայն, հարցին այդ մանրամասներով եւս կանդրադառնամ։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews