Print this page

Եթե Թրամփը միանա Իրանի դեմ գործողություններին, կամ Իսրայելին ռազմական աննախադեպ օգնություն տրամադրի, ապա իրավիճակը մեզ համար առավել կբարդանա․ միջազգայնագետ

By Հունիսի 17, 2025 4

Եթե առաջիկա օրերին Թրամփը հայտարարի Իրանի դեմ որոշ գործողությունների միանալու կամ Իսրայելին ռազմական աննախադեպ օգնություն տրամադրելու մասին, ապա իրավիճակը մեզ համար առավել կբարդանա։

Գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը․

«ԱՄՆ-Իրան բանակցությունները, որոնք փաստացի տապալվեցին Իսրայել–Իրան պատերազմի պատճառով, Հայաստանի համար միանշանակ դրական հետևանքներ էին ունենալու՝ պայմանավորվածությունների հասնելու դեպքում։ Նույնը, բնականաբար, վերաբերում էր նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը, որտեղ ևս զգալի առաջընթաց չկա:

Սրանք գործընթացներ են, որոնք կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար։ Դրանց վիժեցումը և դրա հետևանքով Ռուսաստանի ու Իրանի դիրքերի թուլացումը, հետևաբար՝ ազդեցության նվազումը Հարավային Կովկասում, հատկապես ԱՄՆ-ի պասիվ դիրքավորման ֆոնին, խախտում են տարածաշրջանի ուժերի առանց այդ էլ նուրբ բալանսը։ Արդյունքում Թուրքիան Հարավային Կովկասում դառնում է առավել ազդեցիկ և ուժեղ խաղացող՝ իր տարածաշրջանային շահերը նաև Ադրբեջանի միջոցով առաջ մղելու ունակությամբ։ Խոսքը վերաբերում է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», որը ոչ միայն կապում է Ադրբեջանն ու Թուրքիան, այլև՝ ողջ թյուրքական աշխարհը։

Եթե առաջիկա օրերին Թրամփը հայտարարի Իրանի դեմ որոշ գործողությունների միանալու կամ Իսրայելին ռազմական աննախադեպ օգնություն տրամադրելու մասին, ապա իրավիճակը մեզ համար առավել կբարդանա»:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews