Print this page

«Ժողովուրդ». Ում շահագրգռվածության հետևանքն էր «Դոմուսի» հրդեհը. 7 ամիս անց ո՛չ մեղադրյալ կա, ո՛չ կասկածյալ

By Մայիսի 21, 2025 1

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Դոմուսի» հրդեհից 7 ամիս անց քրեական գործով չկա մեղադրյալ, չկա կասկածյալ։ Այդպես էլ առեղծված է մնում, թե ում անգործության, կամ միգուցե շահագրգռվածության հետեւանքով «Դոմուսի» պահեստը մոխիր դարձավ։ 800 միլիոն գույքի այրումը ո՞ւմ էր ձեռնտու, ու ի՞նչ եղավ իրականում. հարցեր, որոնք 7 ամիս անց չունեն պատասխան։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին՝ ուշ երեկոյան, ՀՀ քննչական կոմիտեն ոստիկանությունից ստացել է «Դոմուս» ՓԲԸ-ի հաղորդումը՝ Իսակովի պողոտայի 29/1 հասցեում գտնվող ընկերության պահեստային մասից հրդեհի բռնկման եւ խանութի այրվելու մասին։

«Ժողովուրդ» օրաթերթը դեպքից 7ամիս անց դիմեց ՀՀ քննչական կոմիտե հասկանալու կամար՝ կա՞ գործով մեղավոր անձ, կամ ի՞նչ է պարզել կոմիտեն: Ի պատասխան հայտնեցին՝ նախաքննությունը շարունակվում է։ 

Ասել է թե՝ ո՛չ կաակածյալ կա, ո՛չ մեղադրյալ, ու ի վերջո դեռ չկա հստակ պատասխան՝ ինչի՞ց է սկսվել հրդեհը, մարդկային գործոն կա՞, թե՞ տեխնիկական խնդիրն է պատճառը»։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews