Print this page

Խոշոր հրդեհ` Թբիլիսիի կենտրոնում գտնվող հագուստի շուկայում

By Ապրիլի 30, 2025 40

Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում՝ «Վոկզալնայա Պլոշչադ» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող հագուստի շուկայում։ Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները։

Վրաստանի ԱԻՆ–ից հայտնում են, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջ խմբեր։

Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։ Հրդեհի բռնկման պատճառը հայտնի չէ։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews