Ժամանակին Երևանում գործում էր «Իրևանի ղազիաթը», որն ընդգրկում էր ամբողջ Հայաստանը և ենթարկվում Կովկասի մահմեդականների վարչությանը։ Ավելի ուշ, ադրբեջանական ժողովուրդը տեղահանվեց, մեր հայրենակիցները չէին կարող այնտեղ ապրել, և այդ պատճառով էլ մեր ղազիաթը նույնպես ստիպված եղավ դադարեցնել գործունեությունը։
Ինչպես, Թերթի փոխանցմամբ,հաղորդում են ադրբեջանական լրատվամիոջցները, այս մասին ասել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն:
«Մենք հավատում ենք, որ արևմտյան ադրբեջանցիները կվերադառնան իրենց նախնիների հողերը։ Այս հողերում կան բազմաթիվ մզկիթներ, սրբավայրեր և գերեզմանատներ։ Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ խորհրդակցելուց հետո մենք վերականգնեցինք մեր «Իրևանի ղազիաթը»՝ բարոյական աջակցության համար։
Եթե «Իրևանի ղազիաթն» այսօր սկսել է իր գործունեությունն այստեղ, ապա ես հավատում եմ, որ այն կվերսկսի Երևանում և Էջմիածնում»,-ասել է նա: