Print this page

Իսրայելը չի ​​հարվածի Իրանին, եթե ամերիկա-իրանական բանակցությունները չձախողվեն

By Հունիսի 06, 2025 9

Իսրայելը վստահեցրել է ԱՄՆ-ին, որ հարված չի հասցնի Իրանի միջուկային օբյեկտներին, մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չասի, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները ձախողվել են: Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։

«Մենք հանգստացրել ենք ամերիկացիներին և նրանց ասել, որ գրոհ սկսելու ոչ մի տրամաբանություն չկա, եթե կարելի է լավ դիվանագիտական ​​լուծում գտնել։ Ահա թե ինչու ենք մենք պատրաստվում դրան հնարավորություն տալ և չձեռնարկել որևէ ռազմական գործողություն, մինչև պարզ չդառնա, որ բանակցությունները սպառվել են, և (խմբ.՝ Սպիտակ տան ներկայացուցիչ) Սթիվ Ուիթքոֆը նահանջել է», – հայտարարել է հարթակի զրուցակիցներից մեկը։

Իսրայելի պաշտոնատար անձանց խոսքով՝ խոստումները տրվել են ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերի, «Մոսադ»-ի տնօրեն Դավիդ Բառնեայի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցահի Հանեգբիի՝ անցյալ շաբաթ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։

Սպիտակ տունը դեռևս սպասում է միջուկային համաձայնագիր կնքելու առաջարկությանը Իրանի պատասխանին։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ներկայում աշխատում են պատասխանի վրա։

Հունիսի 4-ին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր, որ Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդրի կարգավորման համար ԱՄՆ-ի առաջ քաշած պայմանները հակասում են Իրանի շահերին։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews