Print this page

ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կքննարկեն առևտրային գործարքը. Թրամփ

By Հունիսի 05, 2025 8

ԱՄՆ-ն և Չինաստանը պայմանավորվել են նախարարների մակարդակով երկկողմ առևտրի վերաբերյալ նոր հանդիպում անցկացնելու մասին։

Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Truth Social սոցիալական ցանցում՝ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցից հետո։

«Մեր թիմերը շուտով կհանդիպեն, գտնվելու վայրը կորոշվի: Մեզ կներկայացնեն ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը, Առևտրի նախարար Հովարդ Լութնիկը և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը», - ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը նաև ասել է, որ Սի Ծինփինի հետ իր զրույցը վերաբերել է բացառապես առևտրին և չի քննարկել Ուկրաինան կամ Իրանը։

«Զրույցը գրեթե ամբողջությամբ կենտրոնացած էր առևտրի վրա: Մենք ոչինչ չենք քննարկել Ռուսաստանի/Ուկրաինայի կամ Իրանի վերաբերյալ»,- գրել է Թրամփը։

Նա նշել է, որ զրույցը տեւել է մոտ մեկուկես ժամ և այն անվանել «շատ դրական»։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews