Print this page

Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասն. Ադրբեջանի դեսպան

By Հունիսի 04, 2025 19

Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, քանի որ Հայաստանի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, հակասում է դրան. հետևաբար, Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը «անխուսափելի» է (չակերտները՝ Tert.am)։ Այս մասին ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը Diplomatic Watch ամսագրին տված հարցազրույցում:

«Մենք ավարտել ենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի մշակումը։ Հուսով ենք, որ կկարողանանք այն ստորագրել։ Սակայն, ինչպես միշտ ասում ենք մեր հայ գործընկերներին, կան մի քանի կարևոր և բազմակողմանի հարցեր, որոնք պետք է լուծվեն ստորագրումից առաջ։ Այդպիսի հարցերից մեկը Հայաստանի Սահմանադրության այն դրույթն է, որը դեռևս արտացոլում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ», -  ասել է Ադրբեջանի դեսպանը:

Իբրահիմի խոսքով՝ երկրորդ կարևոր հարցը, որը պետք է լուծվի, կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ:

«Այն գոյություն ունի միայն թղթի վրա և խորհրդանշական բնույթ է կրում։ Մինսկի խմբի լուծարումը կցույց տա, որ հակամարտությունն իսկապես ավարտվել է։ Իրականում այն ​​ավարտվել է, և մենք շարժվում ենք դեպի ավելի խաղաղ տարածաշրջան, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի ոչ միայն խաղաղություն, այլև զարգացում, բարգավաճում և կայունություն», - նշել է նա: 

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews