Print this page

Մահացել է ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը

By Հունիսի 04, 2025 10

Երկարատև հիվանդությունից հետո այսօր մահացել է Վահան Շիրխանյանը։ Նա 77 տարեկան էր։ Այս մասին հայտնել են Շիրխանյանի հարազատները։

Շիրխանյանն ընտրվել է Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր, ԳԽ պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Աշխատել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար, Հայաստանի նախագահի խորհրդական՝ հատուկ ծրագրերի գծով, կառավարության 10-րդ վարչության պետ: Եղել է ՀՀՇ խմբակցության անդամ:

2015-ի դեկտեմբերին Շիրխանյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է Երևանում վնասազերծված «զինված հանցախմբի» գործի շրջանակում։ Շիրխանյանն իրեն որևէ հարցում մողավոր չի ճանաչել: Նրա փաստաբան Հայկ Ալումյանը Շիրխանյանի առողջական վիճակի և կալանքի վերաբերյալ գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ:

2018-ի հունիսին, երկու և կես տարի բանտում անցկացնելուց հետո, Շիրխանյանն ազատ է արձակվել:

Վերջին տարիներին Վահան Շիրխանյանի առողջական վիճակը վատացել էր:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews