Print this page

Մոսկվայում հայ գործարարի են առևանգել (տեսանյութ)

By Հունիսի 04, 2025 15

Մոսկվայում՝ Յարոսլավսկի երկաթուղային կայարանի մոտակայքում, մի խումբ տղամարդիկ առևանգել են հայ գործարար Արեգ Շչեպիխինին, որը, ինչպես նշված է նրա սոցիալական ցանցերում, աշխատում է Корпорация «МСП» ԲԲԸ-ում: Վերջինս օգնության է կանչել անցորդներին և խնդրել զանգահարել ոստիկանություն, հայտնում է svoboda.org-ը՝ ռուսական թելեգրամյան ալիքներին հղումով:

39-ամյա Շչեպիխինն ինստագրամյան էջում մի քանի տեսանյութ է հրապարակել, որոնցում վիրավորել է չեչեններին, Ալլահին և Ղուրանը։ Դրանից հետո չեչեն բլոգերները պահանջել են գտնել տղամարդուն։

Շչեպիխինի առևանգման վերաբերյալ SOTA-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ երեքշաբթի ավելի վաղ հայտնի չեչեն բլոգեր Սախաբ Մակալովը կիսվել էր Արեգ Շչեպիխինի՝ չեչենների նկատմամբ վիրավորանքների մասին տեսանյութով: Ավելի ուշ Մակալովը հրապարակել էր գործարարի  առևանգման տեսանյութը:

Մի շարք առցանց հրատարակություններ, այդ թվում՝ BAZA-ն, գրում են, որ առևանգված տղամարդուն Մոսկվայի կենտրոնից տարել են մեքենայի բեռնախցիկում։ SOTA-ն նշում է, որ մեքենան ուներ համարանիշ, որը գրանցված է Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայությունում։ Այժմ Շչեպիխինի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ Դեռևս պաշտոնական տեղեկատվություն կամ մեկնաբանություններ չկան։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews