Print this page

Թուրքիայում 2 երկրաշարժ է գրանցվել

By Հունիսի 01, 2025 17

Թուրքիայի Բինգյոլ նահանգում երկու երկրաշարժ է գրանցվել։ Թուրքիայի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության համաձայն՝ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կիգի շրջանից 1,57 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7,02 կմ խորության վրա։

Երկրորդ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,6 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կիգի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 11,13 կմ խորության վրա։

Նախնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews