Print this page

Ամռան առաջին շաբաթը տեղումնառատ է լինելու. հնարավոր է նաեւ կարկուտ

By Հունիսի 01, 2025 16

Հանրապետությունում հունիսի 2-ին և 5-6-ը կեսօրից հետո առանձին շրջաններում, հունիսի 3-4-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-4-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հունիսի 3-4-ը կնվազի 3-5 աստիճանով։

 Երևանում հունիսի 3-4-ը գիշերը և կեսօրից հետո, 5-ի և 6-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews