Print this page

Ֆիդանը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ հանդիպումից

By Մայիսի 29, 2025 5

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը «Milliyet» թերթին հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունները՝ փոխանցելով Անկարայի դիրքորոշումը և ստանալով Մոսկվայի արձագանքը։

«Անկեղծ ասած, հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում։ Հիմնականում խոսել ենք Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին։ Խոսել ենք նաև Աքույուի ատոմակայանի, Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների և «Գազպրոմի» ու «Botaş»-ի միջև ներկայիս գործընթացի մասին։ Ստամբուլում կայացած բանակցություններից հետո ունեցել ենք որոշ կարծիքներ, ես փոխանցել եմ դրանք, ստացել եմ դրանց արձագանքը, որպեսզի Կիև կատարվելիք այցս արդյունավետ լինի», - ասել է Ֆիդանը։

Նախարարի խոսքով՝ նման բանակցություններում կարևոր է հասկանալ զրուցակցի մտքերը։

«Նման շփումները և անկեղծ քննարկումների հնարավորությունը շատ կարևոր են, եթե իսկապես ուզում ես ինչ-որ բան անել։ Այս առումով ես հանդիպումը շատ օգտակար եմ համարում», - ընդգծել է Ֆիդանը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews