Print this page

Վրաստանից արտաքսվել է 15 օտարերկրյա քաղաքացի

By Մայիսի 24, 2025 4

Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի փոխանցած տեղեկության համաձայն` Վրաստանից արտաքսվել է 15 օտարերկրյա քաղաքացի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Վրաստանից արտաքսվել են Թուրքիայի, Նիգերիայի, Թուրքմենստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Եգիպտոսի, Ռումինիայի, Բանգլադեշի, Լիբանանի, Իրանի և Ռուսաստանի 15 քաղաքացիներ։ Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։

Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար պատասխանատու մարմինն է։

Վերջինիս լիազորություններից են Վրաստանում առանց օրինական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը և նրանց Վրաստանից արտաքսման իրականացումը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews