Print this page

Էջմիածնում երիտասարդը սպանել է հորը, ապա փորձել ինքնասպան լինել

By Մայիսի 22, 2025 2

Երևանում պարեկներն ու փրկարարները կանխել են երիտասարդի ինքնասպանությունը, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ մայիսի 22-ի վաղ առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։

Պարեկներն ու փրկարարները երիտասարդին տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին։

Следователи на месте убийства Григория Григоряна (22 мая 2025). Эчмиадзин - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2025
Էջմիածնում երիտասարդը սպանել է հորը, ապա փորձել ինքնասպան լինել

«Նախնական տվյալներով` երիտասարդը ցանկանում էր ինքնասպանության գործել, որովհետև ժամեր առաջ սպանել էր հորը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ոստիկաններն ու փրկարարները Էջմիածնի Խորենացու փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են 22-ամյա երիտասարդի հոր՝ 1960 թվականին ծնված Գրիգորի Գրիգորյանի դին՝ նախնական տվյալներով կտրած-ծակած վնասվածքներով։ Դիակի վրա առկա են եղել թղթադրամներ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews