Print this page

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կցուցադրվի ՊՍԺ-ի Պարկ դե Պրենս մարզադաշտում

By Մայիսի 21, 2025 1

«Պարի Սեն Ժերմենը» ուղիղ եթերով կցուցադրի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը «Ինտերի» դեմ։ Խաղը կցուցադրվի Ֆրանսիայի գործող չեմպիոնի տնային մարզադաշտում՝ «Պարկ դե Պրենսում», հաղորդում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը։

Չեմպիոնների լիգայի վճռորոշ խաղը կկայանա մայիսի 31-ին Մյունխենի «Արենա» մարզադաշտում։ Թիմի այն երկրպագուների համար, ովքեր չեն կարող թռչել Գերմանիա, ՊՍԺ-ի ղեկավարությունը կկազմակերպի հանդիպման ուղիղ հեռարձակում մեծ էկրաններով։ Բացի այդ, ակումբը կապահովի մատչելի սնունդ և մի շարք թեմատիկ միջոցառումներ։

«Պարի Սեն Ժերմենի» սեզոնային տոմսերի տերերը կստանան առաջնահերթ մուտքի հնարավորություն և զեղչված գներ միջոցառման տոմսերի համար՝ սկսած 10 եվրոյից։ Այնուհետև ՊՍԺ-ն հասանելիությունը կբացի իր MyParis հավատարմության ծրագրի անդամների, իսկ հետո՝ լայն հանրության համար՝ տոմսերի առկայության դեպքում։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews