Print this page

Թրամփը մտադիր չէ ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

By Մայիսի 20, 2025 1

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի խստացնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որպեսզի չխոչընդոտի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը: Սպիտակ տանը լրագրողների հետ Թրամփի հարցուպատասխանի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։

«Ես կարծում եմ՝ կա ինչ-որ բան անելու հնարավորություն, և եթե այդպես վարվենք (ընդլայնենք պատժամիջոցները), ապա կարելի է ամեն բան շատ ավելի վատթարացնել», – բացատրել է Թրամփը։

Միևնույն ժամանակ, նա հնարավոր է համարել, որ «կարող է գալ ժամանակ, երբ դա (պատժամիջոցների խստացումը) տեղի ունենա»։

Թրամփը նաև նշել է, որ իր համոզմամբ՝ Պուտինը խաղաղություն է ցանկանում։

Իր հերթին «Ինտերֆաքս» գործակալությունը նշում է, որ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցը քննարկվել է նախագահների միջև հեռախոսազրույցի ժամանակ։

«Թրամփը հիշեցրել է, որ Սենատում սկզբունքորեն պատրաստ է նոր պատժամիջոցների մասին օրինագիծը, սակայն ինքն անձամբ պատժամիջոցների կողմնակից չէ, այլ կողմնակից է հասնել այս կամ այն պայմանավորվածության», – ասել է Ուշակովը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews