Թեհրանն առաջարկ է ստացել Վաշինգտոնի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլի անցկացման ժամանակի և վայրի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
«Մենք Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ առաջարկ ենք ստացել։ Ներկայում այն քննարկման ընթացքում է», – դիվանագետի խոսքն են մեջբերում իրանական ԶԼՄ-ները։
Հիշեցնենք, որ բանակցությունների չորրորդ փուլը կայացել է մայիսի 11-ին։ Ինչպես ավելի ուշ հայտնել էր Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, չնայած երկխոսության բարդությանը, կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները:
Նա նաև ընդգծել էր, որ վստահության ամրապնդման նպատակով Իրանը պատրաստ է ճշգրտել ուրանի հարստացման մակարդակը, սակայն չի նախատեսում ամբողջովին հրաժարվել այդ գործունեությունից: