Print this page

Թրամփը ժամանել է Աբու Դաբի

By Մայիսի 15, 2025 8

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օդանավն էմիրաթական կործանիչների ուղեկցությամբ ժամանել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի։ Այս մասին հայտնում է Աբու Դաբի հեռուստաալիքը։

Օդանավակայանում Թրամփին դիմավորել է ԱՄԷ նախագահ Մուհամմադ բին Զայիդ ալ-Նահյանը։

Թրամփին դիմավորել են ազգային երգ ու պարով։

Դիմավորման արարողությունից հետո երկու երկրների առաջնորդները զրույց են ունեցել, որից հետո օրակարգի համաձայն՝ Թրամփը մեկնել է  Շեյխ Զայիդի մեծ մզկիթ։

Առաջիկա ժամերի ընթացքում դիմավորման պաշտոնական արարողություն տեղի կունենա Կասր ալ-Ուատան նախագահական պալատում։

Այցի ընթացքում Թրամփը ներկա կգտնվի ԱՄԷ-ԱՄՆ տնտեսական ֆորումին, որին կմասնակցեն երկու կողմերի բիզնես առաջնորդներ։

Թրամփն իր այցը կամփոփի պաշտոնական ընթրիքով, որին կմասնակցեն երկու կողմից հայտնի անձինք։

Սա ԱՄՆ նախագահի առաջին այցն է ԱՄԷ 17 տարվա ընթացքում, իսկ նախագահի պաշտոնում՝ ընդհանրապես առաջին այցը։ Ըստ էմիրաթական հեռուստաալիքի՝ այս այցելությունը հաստատում է Արաբական Միացյալ Էմիրությունների և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության խորությունը և արտացոլում է համատեղ հանձնառությունը՝ խթանելու խաղաղությունը, ամրապնդելու անվտանգությունն ու բարգավաճումը տարածաշրջանում։

Մայիսի 15-ին ԱՄԷ այցով Դոնալդ Թրամփը կավարտի իր մերձավորարևելյան շրջագայությունը, որը ներառել է այցելություններ նաև Սաուդյան Արաբիա և Կատար։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews