Print this page

Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները մեկնարկելու են Երևանի ժամանակով 11:00-ին

By Մայիսի 15, 2025 4

Ստամբուլում ռուս-ուկրաինական  ուղիղ բանակցությունները մեկնարկելու են Երևանի ժամանակով 11:00-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը:

Բանակցություններն անցկացվելու են Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակում՝ Դոլմաբահչեում: Նույն վայրում ռուս-ուկրաինական բանակցությունները տեղի են ունեցել նաև 2022 թվականի մարտին։

Բանակցությունները կանցկացվեն մամուլի համար փակ դռների հետևում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաստատած բանակցային պատվիրակության կազմում են ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը,  ԶՈՒ ԳՇ գլխավոր տնօրինության պետ Իգոր Կոստյուկովը,  պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews