Print this page

Պարո՛ն Քոչարյան, ձեր փոքրիկի ձեռքը կրակն ենք ընկել, մի կերպ մեզ զսպում ենք, որ մի հատ դաստիարակչական ապտակ չհասցնենք․ Ռուբինյան

By Մայիսի 14, 2025 4

Պարո՛ն Ռոբերտ Քոչարյան, ձեր փոքրիկի ձեռքը կրակն ենք ընկել, մի կերպ մեզ զսպում ենք, որ մի հատ դաստիարակչական ապտակ չհասցնենք, ձեր խմբակցությունը դայակի պես ընկել է հետևը։

ԱԺ-ում հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝  արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթին։

Հիշեցնենք՝ Լևոն Քոչարյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախորդ շաբաթ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, երբ նա ընդդիմադիրներին ասել էր «համբալ», հայտարարել էր. «Հաջորդ օրն ինքը գնաց Մոսկվա, ինձ հետաքրքիր է` նայե՞լ եք տեսանյութերը, հիմա ո՞վ է համբալ»։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews