Print this page

Երևանում կասեցվել է կարագի արտադրամասի արտադրական գործունեություն

By Մայիսի 12, 2025 4

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում կասեցվել է «ՆԴՊ» ՍՊԸ -ին պատկանող կարագի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Դավիթ Բեկի փողոց):

Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները:

Ի մասնավորի՝ 

- արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը չեն ապահովել խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունները,

-չի բացառվել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների, արտադրական շինություններ ներթափանցումը,

- արտադրամասն ապահովված չի եղել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմաններով, ինչպես նաև անձնակազմի համար հանդերձարանով,

- արտադրական հատվածում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ,

- կոյուղու համակարգերը նախագծված և իրականացված չեն եղել այնպես, որ բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը,

- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մի մասը պատրաստված չեն եղել ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից,

- սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման։

Կարագի արտադրության արտադրական գործընթացը կասեցվել է։

Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews