Print this page

«Անկարան տեղյակ չէ Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու Զելենսկու ծրագրերից»․ Էրդողանի աշխատակազմ

By Մայիսի 12, 2025 5

Անկարան տեղեկություն չունի Վլադիմիր Զելենսկու՝ ՌԴ նախագահի հետ բանակցելու համար մայիսի 15-ին Թուրքիա այցելելու ծրագրերի մասին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմից։

«Մենք նման տեղեկատվություն չունենք»,- նշել է գործակալության աղբյուրը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Կիևը պետք է անհապաղ համաձայնի Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ մայիսի 15-ին Ստամբուլում բանակցություններ անցկացնելու վերաբերյալ։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews