Print this page

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը պատմել է, թե ինչպես են տարիներ առաջ իրեն թունավորել

By Մայիսի 10, 2025 46

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն առաջին անգամ բացահայտել է, որ իր դեմ մահափորձ է իրականացվել։

«Իմ դեմ 4-5 տարի առաջ մահափորձ է եղել, «Ինձ մեծ չափաբաժիններով մկնդեղ և սնդիկ են տվել, և դա հետո բացահայտվել է անալիզների ժամանակ»,- «24»-ի ուղիղ եթերում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։

Հարցին, թե ո՞վ է դա արել, Ֆիդանը պատասխանել է. «Եկեք մանրամասների մեջ չմտնենք, թշնամիներ կան ոչ միայն երկրի ներսում, «Թշնամիներ կան ամեն տեղ»: 

Հիշեցնենք, որ այդ ժամանակ Հաքան Ֆիդանը զբաղեցնում էր Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարի պաշտոնը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews