Print this page

Կիևում ԱՄՆ դեսպանատունը, վկայակոչելով ամերիկյան հետախուզությունը, զգուշացնում է առաջիկա օրերին Ուկրաինայի վրա «զանգվածային օդային հшրձակման» մասին

By Մայիսի 10, 2025 4

ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր գտնվում են Ուկրաինայում, զգուշացվում է բարձր սպառնալիքի մասին։ Ամերիկացիներին կոչ է արվում պատրաստ լինել ապաստան փնտրելու օդային հարձակման ահազանգի դեպքում:

Այս մասին ասվում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։

«Կիևում ԱՄՆ դեսպանատունը տեղեկություն է ստացել պոտենցիալ լուրջ օդային հարձակման մասին, որը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Դեսպանությունը, ինչպես միշտ, խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին պատրաստ լինել անհապաղ ապաստան գտնել օդային հարձակման ահազանգի դեպքում», – ասվում է հայտարարության մեջ:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews