Print this page

Եմենցի հուսիթները հարձակվել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա

By Մայիսի 09, 2025 37

Եմենի հուսիթները վերսկսել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա հարձակումները։ Այս մասին հայտնել է բրիգադային գեներալ Յահյա Սարին, փոխանցում է Al Masirah-ը։

«Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերը բարձրակարգ ռազմական գործողություն են իրականացրել Լոդ օդանավակայանում, որը Իսրայելը անվանում է Բեն Գուրիոնի օդանավակայան, հարվածելու համար՝ օգտագործելով հիպերձայնային բալիստիկ հրթիռ։ Հրթիռը հաջողությամբ հասել է իր նշանակետին, ինչի հետևանքով օդանավակայանում երթևեկությունը մոտ մեկ ժամով կանգ է առել», - նշել է նա։

Այս ֆոնին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացրել է, որ իր երկիրը կարձագանքի այս հարձակմանը, հաղորդում է Сегодня в Израиле պորտալը։

«Հուսիթները շարունակում են իրանական հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ։ Ինչպես խոստացել էինք, մենք կպատասխանենք Եմենում և ցանկացած այլ վայրում, որտեղ դա անհրաժեշտ կլինի», - ասաց Կացը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews