Print this page

Հնդկաստանում դադարեցնում են դեպի Ադրբեջան տուրփաթեթների վաճառքը՝ Պակիստանին աջակցելու համար

By Մայիսի 09, 2025 6

Հնդկական Cox & Kings տուրիստական ​​գործակալությունը հայտարարել է դեպի Ադրբեջան, Ուզբեկստան և Թուրքիա բոլոր տուր փաթեթների վաճառքը դադարեցնելու որոշման մասին՝ հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը և երկրում տիրող ընդհանուր տրամադրությունները։ Այս մասին հաղորդում է Hindustan Times-ը։

Ընկերության տնօրեն Կարան Ագարվալն ասել է. «Մենք նաև հնդիկ ճանապարհորդներին խորհուրդ ենք տալիս զգույշ լինել և խուսափել այս ուղղություններով ոչ էական ուղևորություններից, մինչև ավելի լայն աշխարհաքաղաքական միջավայրում ավելի մեծ պարզություն և համաձայնեցում չլինի»։

Ինչպես գրում է Loktej English-ը, մեկ այլ հարթակ՝ EaseMyTrip-ը, զգուշացրել է ճանապարհորդներին, որ Թուրքիան և Ադրբեջանն աջակցություն են հայտնել Պակիստանին, և հաճախորդներին խորհուրդ է տրվում այդ երկրներ մեկնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Travomint ընկերությունը նույնիսկ հայտարարել է դեպի Թուրքիա և Ադրբեջան զբոսաշրջային փաթեթների վաճառքի լիակատար դադարեցման մասին։ Ընկերությունը աջակցել է այդ երկրներ ուղևորությունները բոյկոտելու համազգային կոչին՝ աճող դիվանագիտական ​​լարվածության ֆոնին։ Նրանք հավելել են, որ այս երթուղիներով ամրագրումները չեղարկող հաճախորդներից վճար չի գանձվի։

Պետք է նշել, որ Հնդկաստանի հետ հակամարտության մեջ Ադրբեջանն ու Թուրքիան բացահայտորեն կողմ են եղել Պակիստանին։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews