Print this page

Պակիստանն իր դեմ թուրքական անօդաչու թռչող սարքեր է օգտագործել

By Մայիսի 09, 2025 6

Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է, որ Պակիստանը օգտագործել է թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր՝ Հնդկաստանի տարածքում հետախուզական գործողություններ իրականացնելու համար։ Հայտնում է The Economic Times-ը։

Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը Պակիստանի բանակը մի քանի անգամ խախտել է Հնդկաստանի օդային տարածքը իր արևմտյան սահմանի երկայնքով՝ ռազմական ենթակառուցվածքները թիրախավորելու մտադրությամբ։ Մոտ 300-400 անօդաչու թռչող սարք է օգտագործվել՝ 36 ուղղությամբ ներթափանցման փորձ կատարելու համար։ Հնդկաստանի զինվորականները խոցել են անօդաչու թռչող սարքերի մեծ մասը։

Նման լայնածավալ օդային ներխուժումների հնարավոր նպատակներից մեկը հակաօդային պաշտպանության համակարգերի փորձարկումն ու հետախուզական տվյալների հավաքագրումն էր։

Ըստ նախնական հաղորդագրությունների՝ դրանք թուրքական Songar անօդաչու թռչող սարքեր են եղել։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews