Print this page

Պուտինն ու Թրամփը շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ

By Մայիսի 09, 2025 12

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Իրենց օգնականների միջոցով Ռուսաստանի նախագահը և նախագահ Թրամփը շնորհավորանքներ են փոխանակել մեր ընդհանուր տոնի կապակցությամբ», - ասել է նա «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում։

«Դրանք ջերմ խոսքեր էին, փոխադարձ շնորհավորանքներ ընդհանուր մեծ տոնի կապակցությամբ», - նշել է Ուշակովը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews