Print this page

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը խոստացել է դեֆոլտ թույլ չտալ

By Մայիսի 06, 2025 10

ԱՄՆ-ում դեֆոլտ չի լինի, կառավարության փոխառությունների սահմանաչափը կավելացվի։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«ԱՄՆ-ի կառավարությունը երբեք դեֆոլտ թույլ չի տա: Մենք կբարձրացնենք պարտքի առաստաղը: Գանձապետարանը ոչ մի խորամանկություն չի անի, մենք կապահովենք, որ պարտքի առաստաղը բարձրանա», – ասել է Բեսենթը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բյուջետային ենթահանձնաժողովի լսումների ժամանակ:

Հաղորդվում է, որ ԱՄՆ-ի պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews