Print this page

Ֆրանսիայում բանտապահները շփոթել են անունները եւ ազատ արձակել վտանգավոր հանցագործի. Figaro

By Մայիսի 06, 2025 3

Ֆրանսիայում գրեթե մեկ շաբաթ է՝ որոնում են բանտից սխալմամբ ազատված հանցագործին։ Այս մասին հայտնել է Le Figaro թերթը՝ հղում կատարելով Բորդո քաղաքի դատախազությանը։

Առկա տեղեկությունների համաձայն՝ 25-ամյա երիտասարդը, որը 11 տարվա պատիժ էր կրում առանձնապես վտանգավոր հանցագործության համար, ազատ է արձակվել Գրադինյան կոմունայի բանտից մեկ այլ բանտարկյալի փոխարեն, որին Ֆրանսիայից Մարոկկո պետք է արտաքսեին։ Բանտի ղեկավարությունը խառնել է բանտարկյալների իրար նման անունները։

Ներկա պահին իշխանությունները հետաքննում են միջադեպը։ Հանցագործի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, կալանավորման եվրոպական օրդեր է տրվել, որը գործում է ԵՄ բոլոր երկրներում։

Մինչ այդ տեղեկացվել էր, որ կեղծ մեղադրանքներով 13 տարի բանտում անցկացրած գերմանացի Մանֆրեդ Գենդիցկին այժմ պարտավոր է պետությանը վճարել 100 հազար եվրո։ Դատախազները կարծում են, որ տղամարդը պարտք է իշխանություններին, քանի որ, ըստ նրանց տվյալների, նա բանտարկության ընթացքում խնայել է 50 442 48 եվրո սննդի եւ կացարանի վրա, ինչպես նաեւ վաստակել է գրեթե 50 հազար եվրո՝ բանտում աշխատելով ժամը 2 եվրոյով:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews