Print this page

«Արզնի կաթնամթերք»-ի 20 տոկոսանոց թթվասերի արտադրությունը կասեցվել է

By Մայիսի 05, 2025 6

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արզնի կաթնամթերք» ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք. Երևան, Մոլդովական փ.), որի ընթացքում կատարվել է ապրանքնատեսակի նմուշառում և հանձնվել լաբորատոր հետազոտության:

Տեսչական մարմնից հայտնում են, որ ըստ փորձաքննության արդյունքների՝ «թթվասեր 20%» արտադրատեսակի նմուշը «S.aureus»՝ ոսկեգույն ստաֆիլակոկ, ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «թթվասեր 20%» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է։

Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews