Եմենի «Անսար Ալլահ» զինյալ խմբավորումը հայտարարել է Իսրայելի համապարփակ օդային շրջափակման մասին:
Լրատվամիջոցներով տարածված հայտարարության մեջ հութիների խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարին կոչ է արել միջազգային ավիաընկերություններին լուրջ վերաբերվել նախազգուշացմանը՝ իրենց ուղևորների անվտանգությունն ապահովելու համար՝ նշելով, որ որոշումն ուժի մեջ է։ Սարին հայտարարել է. «Մենք չենք հանդուրժի այս անօրինական վիճակի շարունակությունը, որն Իսրայելը փորձում է պարտադրել արաբական երկրներին, առաջին հերթին՝ Լիբանանին և Սիրիային»։
Սրացումը տեղի է ունենում տարածաշրջանային լարված իրավիճակի ֆոնին. կիրակի առավոտյան հութիները բալիստիկ հրթիռ են արձակել «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ, ինչի հետևանքով այն մոտ 30 րոպեով փակվել է։ Հարձակումը համարվել է աննախադեպ՝ հեռավորության և քաղաքական ազդեցության առումով, քանի որ հարվածել է Իսրայելի խորքում գտնվող կենսականորեն կարևոր թիրախին։
Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը «յոթնապատիկ» կպատասխանի հութիների հարձակմանը, որը համընկել է Իսրայելում անվտանգության խորհրդի նիստի գումարման հետ՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնման հարցը քննարկելու համար: