Print this page

Կալիֆոռնիայում փոքր ինքնաթիռն ընկել է տան վրա, կա զnh

By Մայիսի 04, 2025 7

Կալիֆոռնիայի Սիմի Վելի քաղաքում Van’s RV-10 փոքր ինքնաթիռը կործանվել է՝ ընկելով բնակելի տան տանիքին: Օդաչուն, որի ինքնությունը չի հաղորդվում, միակ մարդն է եղել ինքնաթիռում: Նա զոհվել է։

Ինքնաթիռի ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել, հայտնում է ABC News-ը։ Ընկնելու պահին տանը բնակիչներ են եղել։ Նրանք չեն տուժել, ասել է Վենտուրա շրջանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Էնդրյու Դաուդը։

Դեպքի վայր է մեկնել 40 հրշեջ, որոնք մարել են կրակը։ Ինքնաթիռը օդ է բարձրացել Լանկաստերի Ուիլյամ Ջեյ Ֆոքսի օդանավակայանից և ուղղություն է վերցրել դեպի Կամարիլո օդանավակայան, հայտնում է ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews