Print this page

Թրամփը մայիսի 8-ը հռչակել է Երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ-ի հաղթանակի օր

By Մայիսի 02, 2025 14

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Thruth Social սոցիալական ցանցում գրել է, որ Միացյալ Նահանգները «անհամեմատ ավելի» ներդրում է ունեցել Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում հաղթանակի գործում, քան մյուս երկրները։ Թրամփը նաև նոր տոներ է սահմանել՝ Հաղթանակի օրեր՝ համապատասխանաբար նոյեմբերի 11-ին և մայիսի 8-ին երկու պատերազմների համար:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ ժամանակն է սկսել «տոնել մեր հաղթանակները»։

«Մենք հաղթեցինք երկու պատերազմներում, ոչ ոք մեզ մոտ չէ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ, բայց մենք այլևս ոչինչ չենք տոնում, քանի որ մենք այլևս չունենք առաջնորդներ, ովքեր կարող են դա անել», - գրել է Թրամփը:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews