Print this page

ԱՄՆ սենատորները պատրաստում են ՌԴ-ի դեմ խիստ պատժամիջոցներ, եթե Պուտինի հետ բանակցությունները չկայանան

By Մայիսի 01, 2025 3

ԱՄՆ Սենատի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ պատրաստվում է ներկայացնել օրինագիծ, որը նախատեսում է խիստ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չնստի բանակցությունների սեղանի շուրջ։ Ինչպես հաղորդում է «Bloomberg»-ը, այս մասին հայտարարել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը՝ Դոնալդ Թրամփի մերձավոր դաշնակիցներից մեկը։

Գրեհեմի խոսքով՝ օրինագիծը ստացել է 72 սենատորների աջակցությունը, ինչը բավարար է Սենատում այն ընդունելու համար։ Բացի այդ, նա նշել է, որ ունի բավարար աջակցություն նաև Ներկայացուցիչների պալատում՝ օրինագիծը քվեարկության դնելու համար։​

Bloomberg-ի տեղեկություններով՝ օրինագծի սևագրում նախատեսվում է 500 տոկոսանոց սակագներ սահմանել այն երկրների ներմուծման համար, որոնք Ռուսաստանից գնում են նավթ, նավթամթերք, բնական գազ կամ ուրան։ Բացի այդ, ԱՄՆ քաղաքացիներին կարգելվի գնել ռուսական պետական պարտատոմսեր։

​Գրեհեմը նշել է, որ այս օրինագիծը «գործիք է նախագահի զինանոցում» և հավելել է, որ երբ Թրամփը որոշի, որ բանակցությունները փակուղի են մտել, այդ ժամանակ էլ կսկսվի գործողությունը։ Նրա կարծիքով՝ Պուտինը կհայտնվի ընտրության առաջ՝ կամ նստել Թրամփի հետ բանակցությունների սեղանի շուրջ, կամ բախվել «ռուսական տնտեսության ոչնչացմանը»։​ Սպիտակ տունը դեռևս չի պատասխանել լրագրողների հարցմանը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews