ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 30-ին որոշում է ստորագրել, որով Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահրամ Դումանյանին նշանակել վարչապետի խորհրդական»։
Հիշեցնենք, որ այսօր նա ազատվել էր նախագահի խորհրդականի պաշտոնից։ Նա նախագահի խորհրդականի պաշտոնում նշանակվել էր 2023-ի փետրվարին, մինչ այդ նա զբաղեցնում էր ԿԳՄՍ նախարարի պաշտոնը։