Print this page

Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զnրավարժnւթյnւններին

By Ապրիլի 29, 2025 6

Երկուշաբթի օրը Թբիլիսիում մեկնարկել են ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությունները, որին մասնակցում են նաև սպաներ Հայաստանից։ Այս մասին հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով երկրի ՊՆ-ի հաղորդագրությունը, փոխանցում է Ազատությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարժանքներին մասնակցում են 17 երկրների զինվորականներ, այդ թվում՝ Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Եվրամիության անդամ երկրներից, Թունիսից։

«Զորավարժության նպատակն է պատրաստել բրիգադի մակարդակով բազմազգ ստորաբաժանում՝ վրացական կողմի ղեկավարությամբ՝ պլանավորման և ճգնաժամային գործողություններ իրականացնելով», - ասված է վրացական կողմի հաղորդագրությունում:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews