ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է այն մարդկանց անունները, որոնց պատասխանատու է համարում Ուկրաինայում պատերազմ սկսելու համար։
Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի հետ Օվալաձև աշխատասենյակում հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է. «Միլիոնավոր մահեր են տեղի ունեցել երեք տղամարդկանց պատճառով:
Ասենք՝ Պուտինը թիվ մեկն է, բայց ասենք Բայդենը, որը, գրողը տանի, չգիտեր, ինչ է անում, երկրորդն է: Իսկ Զելենսկին երրորդն է»,-գրում է գերմանական Bild պարբերականը:
Թրամփն այնուհետև կրկին քննադատել է Զելենսկին «պատերազմ սկսելու» և զենք խնդրելու համար. «Եթե պատերազմ ես սկսում, պետք է իմանաս, որ կարող ես հաղթել։ Դու պատերազմ չես սկսի քեզնից 20 անգամ ավելի հզորի դեմ, և հետո հույս ունենաս, որ քեզ հրթիռներ կտան»։