Print this page

Թրամփի հատուկ բանագնացը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Պուտինի հետ հանդիպման. Axios

By Ապրիլի 11, 2025 5

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ուղևորվել է ՌԴ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, հայտնել է Axios-ը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Սա կլինի Ուիթքոֆi և Պուտինի երրորդ հանդիպումը Թրամփի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում հրադադար հաստատելու պահանջի ֆոնին:

Հիշեցնենք, որ  Ուիթքոֆը Մոսկվա էր այցելել մարտին և, Կրեմլի փոխանցմամբ, Թրամփից ուղերձ էր փոխանցել ՝ Ուկրաինայում հրադադարի իր առաջարկի մասին: Նա հանդիպել էր ՌԴ նախագահի հետ:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews