Print this page

Ռուսաստանը բավարար ջանք չի գործադրում հրադադարի հասնելու համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

By Ապրիլի 07, 2025 4

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ Ռուսաստանը պետք է ԱՄՆ-ին ցույց տա Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու իր պատրաստակամությունը, սակայն այս պահին Կրեմլը ձգձգում է գործընթացը։ Այս մասին նա հայտարարել է CBS News-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ն ջանքեր են գործադրում հակամարտությունը դադարեցնելու համար, «և որպես այդ ջանքերի մի մաս՝ ԱՄՆ-ն իսկապես ջանք չի խնայում»։ Սակայն, ըստ գլխավոր քարտուղարի, գնդակն այժմ գտնվում է Ռուսաստանի դաշտում, որը բավարար ջանք չի գործադրում հրադադարի հաստատման համար:

«Կարծում եմ, որ նրանք բավականաչափ արագ չեն գործում, և ինձ թվում է, ես նույնը լսում եմ նաև իմ ամերիկացի զրուցակիցներից, որ Ռուսաստանն իսկապես պետք է ավելին անի այս պատերազմին վերջ տալու համար», - ասել է Ռյուտեն:

«Ես խոսել եմ Մարկո Ռուբիոյի հետ, ես կանոնավոր կապի մեջ եմ ամերիկյան վարչակազմի մյուս անդամների հետ: Կարծում եմ, որ նրանք իսկապես փորձում են քայլ առ քայլ հասնել մի իրավիճակի, որտեղ այս պատերազմը կարող է ավարտվել», - ասել Ռյուտեն՝ նախքան այդ գործընթացին Ռուսաստանի հանձնառությունը կասկածի տակ դնելը:

 

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews