Կարևոր է շարունակել մեր գործընկերային փոխգործակցությունը՝ հիմնվելով մեր պետությունների շահերի վրա. Միրզոյանը՝ Լավրովին
Ապրիլի 05, 2025

Կարևոր է շարունակել մեր գործընկերային փոխգործակցությունը՝ հիմնվելով մեր պետությունների շահերի վրա. Միրզոյանը՝ Լավրովին

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը փոխանակվել են ուղերձներով: 

Ստորև ներկայացնում ենք ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը.

«Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ:

Այս համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում, շնորհիվ համատեղ կառուցողական և արդյունավետ աշխատանքի, Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններն ամրապնդվել և ընդլայնվել են՝ հիմնվելով մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:

Միջազգային հարաբերությունների փոփոխվող ճարտարապետության ժամանակակից պայմաններում կարևոր է շարունակել մեր գործընկերային փոխգործակցությունը՝ հիմնվելով մեր պետությունների շահերի վրա և ի բարօրություն մեր երկրների ու ժողովուրդների։ 

Մենք որպես ուղենիշ ունենք քաղաքական, սոցիալ-տնտեսական, մարդասիրական և այլ ոլորտներում երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությունը և նպատակ ունենք շարունակել ու ընդլայնել բովանդակալից, մեր երկրների շահերին ամբողջությամբ համապատասխանող երկխոսությունը։ 

Ցանկանում եմ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ բոլոր աշխատակիցներին ամուր առողջություն, անսպառ էներգիա և հետագա հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Ռուսները մարդասպաններ են, սատանաներ»․ Զելենսկի

Ռուսաստանը հզոր հարված է նախապատրաստում Ուկրաինայի դեմ

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 5-ին

Ապրիլին ցրտահարություն կլինի՞

Երկու շոկ՝ մեկ շաբաթում. «Հրապարակ»

Ո՞ր մի բանիմաց մասնագետն իր անունը կկապի այս իշխանությունների հետ. «Փաստ»

Հրաժեշտի միջոցառում՝ ոսկե մեդալով. Ինչպես են ճանապարհել «Գրիգոր Լուսավորչի» տնօրենին. «Հրապարակ»

Դավի՛թ ջան, ծնունդդ շնորհավոր, ազատություն քեզ ու Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին․ Աբրահամյան

Պարեկները ճռիկ-վռիկ են արել, տուգանել աջուձախ. «Հրապարակ»

«Պետք է շարունակեմ ապրել, ես Վարուժի մաման եմ, նրա անունը պետք է շարունակի հնչել». Վարուժան Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»

Անպատժելիության ծանր հետևանքները. «բեսպրեդելը» երբեք լավ տեղ չի տանում, այդ թվում՝ «բեսպրեդել շիկներին». «Փաստ»

«Հրապարակ»․ ՊՆ կանայք վիրավորված են Պապիկյանից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուսով է, որ ԱՄՆ-ի ռազմական ուշադրությունը կտեղափոխվի դեպի Ասիա

Ավարտել է Ռուսաստանի պատմության մեջ ամենախոշոր ադամանդի հատման աշխատանքները

Պաշտոնական Երևանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ․ Գալուզինը՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի մասին