Print this page

Պատրաստ եմ սատարելու առավել շատ քվեները ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին. Ռուբեն Մխիթարյան

By Մարտի 31, 2025 29

Գյումրիի քաղաքապետի թեկնածու («Իմ հզոր համայնք» կուսակցություն) Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի գյումրեցիներ: Շնորհակալ եմ ձեզ, որ այս կարևոր շրջափուլում դուք կանգնեցիք իմ կողքին, իմ թիկունքին և իմացեք, յուրաքանչյուր քվե, որ ստացել եմ ձեզնից ինձ համար անգին է:

Ես, որպես «Իմ Հզոր Համայնք» կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ.
Պատրաստ եմ մեր ավագանիների կազմով առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին, քանի որ առաջադրվելուց ես ձեզ խոստացել էի` չհաղթելու դեպքում սատարելու եմ գյումրեցիների առավել շատ քվեները ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին:

Ուրախ եմ, որ իմ դերն եմ ունեցել այն բանում, որ այս պատուհաս իշխող ուժը չկարողանա հաղթել  Գյումրիում: Հավատում եմ, որ սրանց անկումների շարքը սկսված է:

Իմաստնություն բոլորիս և բարի լուսաբաց հարազատ քաղաքիս:

Ռուբեն Մխիթարյան»:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews