Print this page

Մենք կկառուցենք Գյումրին կառավարության, պետության գումարներով. Մարտուն Գրիգորյան

By Մարտի 30, 2025 20

Մենք կկառուցենք Գյումրին կառավարության, պետության գումարներով: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, Գյումրիի ավագանու ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը:

«ՔՊ-ն 7 տարի երկրում իշխանության է, կոալիցիոն կառավարում էին Գյումրին, այդ ընթացքում կարող էին վերացնել Գյումրիի պրոբլեմները, քանի որ 7 մլրդ դրամով պետական բյուջեն ավելացել է»,-ասաց նա:

Մարտուն Գրիգորյանը նշեց, որ ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանին ճանաչել եմ որպես նորմալ մարդ, բայց շատ մոտ հարաբերություններ չի ունեցել:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews